«Արդեն մի քանի օր է՝ սպասում էի, որ հայրիկիս հետ մեկնեմ առաջնագիծ: Ես միացել եմ «Հայդուկ» կամավորական ջոկատին, որի հրամանատարներն են հայրիկս՝ Կարեն Հարությունյանը եւ Կարեն Ռաշոյանը: Մեր ջոկատի կազմում է նաեւ Մասիսի հրամանատար Սայադ Հայրապետյանը:
«Հայդուկ» ջոկատը ձեւավորվել է 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ Համոյի եւ Սայադի ջանքերով: Ինձ թույլ չէին տալիս, որ ես մեկնեի նրանց հետ, բայց ես ամեն ինչ արեցի, որ ես էլ գնամ եւ մեր զինվորների կողքին լինեմ: Հաղթանակը մերն է լինելու: Ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք: Աստված պահապան մեզ բոլորիս: Հաղթանակով հետ ենք գալու»,- ասաց Արսեն Հարությունյանը: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|