Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների:
Պարզվել է` նրանք նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, բանավոր պայմանավորվածության համաձայն, Գետափնյա գյուղի կամրջի մոտ, քրեակատարողական հիմնարկներից մեկի բուժակին տվել են 50.000 դրամ կաշառք, որպեսզի նա 4 բջջային հեռախոս տեղափոխի քրեակատարողական հիմնարկ և փոխանցի իրենց հորը: Ապրիլի 6-ին, ժամը 00.10-ին, հիշյալ բուժակն իր մեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին և ներկայացրել բջջային հեռախոսները: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Աղբյուր՝ police.am Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|