Գարիկ Սարգսյանը շնորհավորելով աշակերտներին՝ նրանց մաղթել է նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ, կարևորել շատ լեզուներ իմանալը, հորդորել նույն ոգևորությամբ ու ջանասիրությամբ շարունակել ուսանելը:
Գարիկ Սարգսյանը խոսքս ավարտելով հետևյալ մտքով. <<-Հաստատապես շարունակեք այն ուղին, որն ընտրել եք, որը սիրում եք ու որին հավատում եք>>: Օլիմպիադայի մարզային փուլի առաջատարները պարգևատրվել են Մասիս զարգացման հիմնադրամի կողմից պատրաստված պատվոգրերով և պարգևներով: Հանդիպմանը ներկա է եղել Մասիս զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Առաքելյանը, նա ևս ողջունել է մարզային իշխանությունների կողմից կրթության բնագավառում ձեռքբերումներ ունեցող աշակերտներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու երևութը և ավելացրել, որ հիմնադրամը հաստատապես աջակցելու է խելացիներին իրենց գիտելիքներն ընդլայնելու և անգամ արտերկրում ուսումը շարունակելու գործում: Աղբյուր՝ ararat.mtad.am Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|