Մասիս քաղաքում ի հիշատակ մարտի դաշտում զոհված հերոսների տեղի ունեցավ քայլերթ եւ մոմավառություն10/25/2020
Երթը և մոմավառությունը իր մեջ կրում էր Հաղթանակի խորհուրդը՝ այն մեծ հավատով, որ հայոց փառապանծ Բանակը ի վերջո Հաղթելու է թշնամուն:
Միջոցառմանը մասնակցեցին նաև բազմաթիվ արցախցիներ, ովքեր հարկադրաբար ապաստան են գտել Մասիս քաղաքում: Այս երթը հերթական անգամ ցույց տվեց Հայաստան-Արցախ միասնությունը, որը մեր հաղթանակի առհավատչյան է: Երթը և մոմավառությունը ավարտվեց Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանի կողմից աղոթք բարձրացվեց առ Աստված բոլոր նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|