✅ Հյուրանոցների համար,
✅ Երկարատև խնամքի հաստատությունների համար, ✅ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար: Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու նպատակով հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման ընթացքում առաջնորդվում են ստորև ներկայացված հիմնական կանոններով: ✅Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ժամանակ ապահովվում է ոստիկանությունից և մարզպետարանից/տեղական ինքնակառավարման մարմնից մեկական ներկայացուցչի ներկայությունն արարողությանը։ ✅Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանը և մարզպետարանները ճշտում են արարողության վայրն ու ժամը և առնվազն մեկ օր առաջ այդ մասին տեղեկացնում Ոստիկանությանը։ ✅Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության ժամանակ ոստիկանության, մարզպետարանի/տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները սգո ծառայություններ մատուցող կազմակերպության աշխատակիցների կամ եկեղեցու սպասավորների հետ համագործակցությամբ ապահովում են մարդկանց կուտակումները բացառող միջոցառումների իրականացումը։ Մասնավորապես՝ ❗️Արգելվում է արարողության անցկացման սրահում միաժամանակ 10 հոգուց ավել անձանց ներկայությունը, ապահովվում է ներկաների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն. ❗️Աթոռները տեղակայվում են միմյանցից 1.5 մետր հեռավորության վրա․ ❗️Արգելվում է արարողության սրահից կամ եկեղեցուց դուրս բակային հատվածում տվյալ արարողությանը մասնակից 20 հոգուց ավել անձանց ներկայությունը, այդ թվում՝ միմյանցից առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ. ❗️Արարողության բոլոր մասնակիցները կրում են դիմակներ։ ❗️Բացառվում են անձանց միջև սերտ շփումները, գրկախառնությունները։ ❗️Արգելվում է համբուրել, դիպչել մահացածի մարմնին: ❗️Ոստիկանության ներկայացուցիչն իրավունք ունի արգելելու կորոնավիրուսին բնորոշ առերևույթ ախտանշաններով (հազ, հարբուխ, դժվարաշնչություն) անձանց մասնակցությունը արարողությանը։ ✅Հոգեհանգստի արարողությունը սգո ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ եկեղեցիներում իրականացնելու դեպքում ծառայություն մատուցողի կողմից նշանակվում է պատասխանատու: ✅Պատասխանատուն ապահովում է՝ ա. սգո ծառայություններ մատուցող կազմակերպության կամ եկեղեցու ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը: բ. ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարումը՝ համաձայն սույն որոշման Հավելված 19-ի: գ. անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատողներին պատշաճ իրազեկումը: ✅Ապահովվում են հոգեհանգստի/հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի մոտ ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր: ✅Ապահովվում է հոգեհանգստի/հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով, ընդ որում՝ այնպես, որ բացառվեն մասնակիցների կուտակումները: Արգելվում է թաղումից հետո լվացվելիս ընդհանուր սրբիչով ձեռքերը չորացնելը: ✅Ապահովվում է հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի բնական օդափոխությունը՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ: ✅2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանվում են հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները, սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները քլորի հիմքով կամ առնվազն 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան: ✅Արգելվում է կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ,հարբուխ, դժվարաշնչություն) մասնակիցների մասնակցությունը հոգեհանգստի/ հուղարկավորության արարողությանը: ✅Հոգեհացի կազմակերպման ընթացքում առաջնորդվում են հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման սանիտարահամաճարակաբանական կանոններով՝ համաձայն սույն որոշման հավելված N 7-ի: ✅Հոգեհանգստի համար նախատեսված վայրից մասնակիցների գերեզմանատուն, այնուհետև հոգեհացի սրահ տեղափոխման ընթացքում պահպանվում են սույն որոշման հավելված N 14-ով սահմանված կանոնները: Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4086.pdf Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|