Հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մի քանի օրից կվերադառնա մարզումների:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեց անձամբ Ստեփանյանը: Վերջինս շեշտեց, որ Փարիզի աշխարհի գավաթի փուլում ստացած վնասվածքը սկսել է բուժել հայրենիք վերադառնալուց հետո, և բուժման կուրսը քիչ-քիչ մոտենում է
ավարտին:
«Հետազոտությունը ցույց տվեց, որ ոտքիս մկանաթաղանթը պատռված էր: Մեծ ծանրաբեռնվածությունների ժամանակ այն ավելի էր խորանում: Այդ ընթացքում քարացել էր ամբողջ ոտնաթաթս: Հիմա 20 օր է, ինչ չեմ մարզվում, սակայն մի քանի օրից նորից կվերսկսեմ մարզումներս»,-ասաց նա: Ստեփանյանի խոսքով` այս տարի այլևս մրցաշարերի չի մասնակցի, սակայն պակաս հնարավոր չէ, որ հունվարին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլից մեկին մասնակցի: Միցիր՝ մեր ֆեյսբուքյան էջին և տեղեկացված եղիր Մասիս քաղաքին Կիսվիր՝ նյութով ընկերներիտ հետ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|