Դպրոցներում չեն անցկացվի 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունները:
Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի էլեկտրոնային գնահատականների հիման վրա: Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը: Այս կարգը կգործի նաև քոլեջներում և ուսումնարաններում, իսկ ավարտական դիպլոմները կստանան մինչև հունիսի 5-ը: Մեդալի քննություններ այս տարի ընդհանրապես չեն անցկացվի, բայց հավակնորդներին հնարավորություն կտրվի մասնակցելու հաջորդ տարի անցկացվելիք քննություններին: Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի միայն մեկ հիմնական քննություն: Այն կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում։ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|