ապրիլի 9-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել Սայաթ-Նովա գյուղի մի բնակիչ և հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինքնաձիգի դատարկ փամփուշտատուփ, «ՌԳԴ -5» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, ձեռքի նռնակի պայթուցիչ, 5 հատ 12.7 մմ, 6 հատ 5,45 մմ և 85 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ:
ԵՎ հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է հորը (մահացել է 1992թ.), ով զենք-զինամթերքը բերել էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, պահել տան հողամասում՝ հողի տակ և մոռացության մատնել: Հանձնված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: Աղբյուր՝ police.am Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|