ՀՀ հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակները գործում են անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ անձնակազմի նվազագույն ներգրավվածությամբ։ Առցանց ծառայությունների առկայության դեպքում դրանք հնարավորինս մատուցվում են էլեկտրոնային եղանակով: Հարգելի՛ բնակիչներ, Ձեր հարցումները, դիմումները կարող եք ուղարկել http://www.masiscity.am/ պաշտոնական կայքին, masismer@mail.ru էլեկտրոնային փոստին, կամ զանգահարել՝86-00 Քաղաքապետարան այցելել խիստ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով սահմանված կանոնները: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|