Մասիսում անցկացվեց «Ֆրանսիան և հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանությունից մինչև մեր օրերը» սեմինարը4/24/2019
Գրեթե 3 ժամ տևած սեմինարը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Արարատյան հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ Եպիսկոպոս Սարոյանն ազդարարեց սեմինարի մեկնարկը: Ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստը։ Վերջինը նշեց, որ ֆրանսերենը Հայաստանում կարևոր տեղ է զբաղեցնում, այն երկու երկրների ամուր հարաբերությունների գրավականն է, ինչպես նաև կարևորեց Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամի (AFFA) դերը ֆրանսերենի տարածման գործում։
Սեմինարի երկրորդ մասը սկսվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի ուսանողների ելույթներով: Նրանց հաջորդեցին բանախոսներ Յուրիկ Մուրադյանը (Տնտեսաաշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Պետրոս Թովմասյանը (Իրաքահայ պատմաբան), Լևոն Շիրինյանը (Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) և Էդիկ Մինասյանը (Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր): Սեմինարի առանցքային մաս էր կազմում տեսակապը Ֆրանսիայում բնակվող Մոհամեդ Քեթաթայի (AUF-ի նախագահ միջին և արևելյան Եվրոպայում), ֆրանսահայ Ռոբերտ Ֆասուլաջյանի, Ավրորա Մարդիգյանի գրքի անգլերենից ֆրանսերեն թարգմանիչ Թոմաս Դիլանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը, Արարատի փոխմարզպետ Արթուր Մկրտչյանը, Մասիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Սևակ Ավոյանը, Սուրբ Գևորգ եկեղեցու հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Մասիսի դպրոցների և քոլեջի ուսուցիչներն ու աշակերտները, Մասիս քաղաքի DOCANDO մարզային ֆեդերացիան, Հայաստանի հանրապետության կարատեի կոնֆեդերացիան, Կարատե շոտոկան ֆեդերացիան (W.S.K.F. ) և այլք: Սեմինարից հետո տեղի ունեցավ մոմերով երթ դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը անցկացրեց սրբադարձության կարգ, այնուհետև մասիսցիներն ու սեմինարի հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողին: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|