Հոկտեմբերի 29-ին, ժամը 22:00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 դանակահարված երեխա: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
ArmDaily.am-ի հետ զրույցում «Մասիս» ԲԿ-ի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը հայտնեց, որ տղաները դուրս են գրվել հիվանդանոցից. «Վնասվածքները վտանգավոր չեն եղել։ Տղաները հաջորդ օրը դուրս են գրվել հիվանդանոցից, հիմա տանն են, վիրակապությունների կգան»։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Համլետ Ո.-ն և Մասիս քաղաքի բնակիչ, 18-ամյա Արման Խ.-ն՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Դեպքի հանգամանքները պարզելու համար ստեղծվել է օպերատիվ խումբ: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|