Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալները մեղադրվում են Թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների դեմ իրականացրած բռնությունների, խուլիգանության, գույքի վնասման դրվագներով:
Դատարանի դահլիճում Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետ կապված դատարանի դահլիճում հարցաքննվեցին տուժողներ Արա Պողոսյանն ու Աբրահամ Ինժիղուլյանը: Նրանք դատարանի դահլիճում հերքեցին Դավիթ Համբարձումյանի մասնակցությունն այդ միջադեպին: Նրանք հայտարարեցին, որ Դավիթ Համբարձումյանին այնտեղ չեն տեսել: Մեղադրող դատախազը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ էին Դավիթ Համբարձումյանի անունը սկզբում նշել, բայց հիմա հերքում են, տուժողները պատասխանեցին, որ ուրիշների խոսքերից է դա եղել. իրենք չեն տեսել Դավիթ Համբարձումյանին: Հոդվածը aravot.am Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|