Հոկտեմբերի 25-ին, ժամը 08:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին` Ներքին Չարբախից դեպի Մասիս տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ճամփեզրի հողատարածքը: Պատահարի հետևանքով տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Նյութի աղբյուր՝ irakanum.am Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|