Պատմությունը.
Մասիսի շրջանում բնակվող ադրբեջանցիները Շարժման առաջին փուլում, առանց որևէ միջադեպի, աստիճանաբար հեռացել են շրջանի գյուղերից։ Հետագայում շրջանի Մասիս ավանում, Այնթապ, Դարակերտ, Խարբեոլ, Ջոոհովիտ, Արևաբույր, Աայաթ-Նովա և այլ գյուղերում կազմավորվել են կամավորական ջոկատներ։ 1989-ին Մարմարաշենում կազմավորված կամավորական ջոկատը (հրամանատար՝ Գ. Մանուկյան) «Շինջոկատ» անվամբ մեկնել է ԼՂՀ Հադրութի շրջան և մասնակցել Խծաբեոլ, Պետասաշեն, Ապիտակաշեն, Արփագյադուկ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1989-ի նոյեմբերին շրջանի կամավորական ջոկատների միավորմամբ ստեղծվել է Մասիսի կամավորական ջոկատը, որը 1991-ին անվանակոչվել է «Զոտվա Անդրանիկ» (հրամանատար՝ Գ. Մանուկյան)։ 1993-ին ջոկատի հիմքի վար կազմավորվել է Մասիսի մոտոհրաձգային գումարտակը։ Ջոկատներն առանձին, «Զորավար Անդրանիկ» մարտական ջոկատի կամ գումարտակի կազմերում մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ),Նոյեմբերյանի (Ասկեպար), Մեղրիի, ԼՂՀ Ասկերանի (Խոջսղու), Շահումյանի, Մարտակերտի, Շուշիի, Լաչինի, Կուբաթլոփ, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շրջանից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով պարգևատրվել են Հ. Թադևոսյանը (հետմահու), Ա. Հայոսպետյանը, Գ. Գևորգյանը, Ա. Փիլոյանը, ՀՀ «Արիություն» մեդալով 58, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 6, զոհվել է 136 ազատամարտիկ։ Աղբյուր՝ hy.wikisource.org Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|