Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանի պատասխան-արձագանքը վերջերս շրջանառվող լուրերի առնչությամբ2/17/2020
Հարգելի մասիսցիներ,
Վերջին ժամանակահատվածում անհասկանալի փողոցային էժանագին խոսակցություններ և մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ Մասիս քաղաքում Թումո կենտրոն կառուցելուն խոչընդոտում է Մասիսի քաղաքապետարանը:Ափսոսում եմ, որ Մասիսի զարգացման հիմնադրամը քաղաքապետարանի հետ կառուցողական աշխատանքային հարաբերություններից անցնում է այլ հարթություն: Այսպես. Մասիսի քաղաքապետարանը որևէ հայտ չի ստացել քաղաքում Թումո կենտրոն կառուցելու վերաբերյալ, որևէ նախագիծ չի քննարկվել, որևէ գործողություն չի իրականացվել, հետևաբար խոսել, որ քաղաքապետարանը խոչընդոտում է՝ հիմնազուրկ է: Հիմնադրամի կողմից իրականացվող ցանկացած ծրագիր, որը չի խոչընդոտում այլոց սեփականության իրավունքի իրացմանը,ազատ տեղաշարջին՝ ողջունվել է քաղաքապետարանի կողմից և հնարավորինս տրվել է արագ լուծում: Մասիս քաղաքի բնակիչ,ավագանու անդամ, Էդմոնդ Ստեփանյանին իր սեփականությունը հանդիսացող հողատարածքի վրա շինարարական թույլտվություն տալը դիտարկում են որպես խոչընդոտ Թումո կենտրոն կառուցելուն: Մասիսի զարգացման հիմնադրամը մի շարք սեփականատերերից գյուղատնտեսական նշանակության հողակտորներ է ձեռք բերել՝ դեռ այն ժամանակ ոչ Թումո կենտրոն կառուցելու նպատակով,սակայն մի քանի սեփականատերեր հրաժարվել են օտարել իրենց հողատարածքները այդ թվում Էդմոնդ Ստեփանյանը: Է. Ստեփանյանը դիմել է քաղաքապետարան, իր սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա շինարարական թույլտվություն ստանալու նպատակով:Քաղաքապետարանը օրենսդրական որևէ հիմք չունենալով մերժելու՝տվել է այն: Բացի Է. Ստեփանյանից, արդեն իսկ այլ սեփականատերերի կողմից քաղաքապետարանը հայտ է ստացել նշված տարածքում իրենց սեփականությամբ պատկանող հողատարածքի վրա կառուցապատում իրականացնելու, որոնք ուսումնասիրության փուլում են: Տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնում եմ, որ Է. Ստեփանյանը աճուրդային կարգով նշված հողատարածքը սեփականության իրավունքով ձեռք է բերել 2014 թվականի փետրվար ամսին, իսկ Մասիսի զարգացման հիմնադրամը հիմնադրվել է 2015 թվականի վերջերին,այսինքն հողամասը օտարվել է դեռ այն ժամանակ,երբ Մասիս քաղաքում չէր գործում զարգացման հիմնադրամ: Քաղաքապետարանը կամ պետական ցանկացած մարմին իրավասու չէ անձին զրկելու սեփականության իրավունքից կամ դրանից բխող այլ իրավունքներից /կառուցապատման իրավունք և այլն/: Իրավական պարզաբանումներով հանդես չեմ գալիս, քանի որ Մասիսի Զարգացման Հիմնադրամը 13.11.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Մասիս համայնքի՝ Մասիսի Զարգացման հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից հողամասում էդմոնդ Ստեփանյանին տրված շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջով: Եթե Դատարանը գտնի, որ շինարարական թույլտվությունը տրվել է օրենքի խախտումով,ապա այն կվերացվի: Բացի այդ Մասիս Զարգացման հիմնադրամը դիմել է իրավապահ մարմիններին՝ Է. Ստեփանյանի կողմից աճուրդային կարգով հողի գնման իրավաչափությունը պարզելու նպատակով,եթե կլինի հանցակազմ,ապա թող հարուցվի քրեական գործ: Նկատի ունենալով, որ Մասիս քաղաքում Թումո կենտրոնը էապես կփոխի քաղաքի մշակութային և կրթական կյանքը՝ կոչ եմ անում Մասիսի զարգացման հիմնադրամին օր առաջ դիմել Մասիսի քաղաքապետարան՝համատեղ ջանքերով կյանքի կոչելու Թումո կենտրոն կառուցելու գաղափարը: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|