Մասիսի բնակիչները նշեցին, որ 17-ամյա Էդգար Բեգլարյանը շատ խելոք և պարկեշտ երիտասարդ էր և երբևէ տարօրինակ վարքով աչքի չի ընկել.«Այնքան լավ երեխա էր, խելոք իր համար, հանգիստ, բոլորը նրան սիրում էին, թե ինչու էսպիսի դեպք եղավ, չհասկացանք, բոլորս շոկի մեջ ենք»,- պատմում են մասիսցիները:
Բնակիչները պատմում են նաև, որ երիտասարդների մեջ վեճը ծագել է հետիոտնին ճանապարհ չզիջելու և ավտոմեքենայի ձայնային ազդանշանը տալու պատճառով: ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 2002թ. ծնված անչափահասի սպանության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ արարքը կատարելու կասկածանքով 2019թ. դեկտեմբերի 23-ին բերման է ենթարկվել նույն քաղաքի 17-ամյա բնակիչը: Վերջինս ձերբակալվել է: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|