իսկ հետո ապա ոտքով հարվածելով ու ապակին հանելու միջոցով մուտք են գործել Մասիս քաղաքի Շիրազի 9 հասցեում գործող «Մասիսի քաղաքային գրադարան» և «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» շենք և այնտեղից կատարել գողություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն ահազանգողը եղել է գրադարանի տնօրեն Սուսաննա Ա.-ն, ով այնուհետև գրադարան ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ գողացել են համակարգիչներ և գործիքներ: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|