Հիմնադրամի նպատակն է յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից, տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն:
Հիմնադրամն առաջարկում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր, որի ընթացքում մասնակիցները վերապատրաստվում են և տեղաբաշխվում են Հայաստանի մարզային համայնքներից մեկում և իրենց կրթությանը համապատասխան առարկա են դասավանդում դպրոցներում։ Ավելին նրանք հնարավորություն են ստանում իրականացնելու արտադասարանային տարատեսակ խմբակներ, ինչպես նաև պետք է իրականացնեն համայնքային զարգացման նախագիծ ուղղված տվյալ համայնքում առկա խնդիրների լուծմանը։ Ծրագրի և ծրագրին դիմելու վերաբերյալ մանրամասն ներկայացվում է կից ֆայլում կամ կարող եք տեղեկանալ հիմնադրամի կայք էջում (http://arm.teachforarmenia.org/): «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման։ Մեր նպատակն է յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից, տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի բացահայտման և ճիշտ ուղղորդման արդյունքում կարող ենք ունենալ սոցիալական փոփոխություն։ Ինչպե՞ս ենք դա անում Մենք առաջարկում ենք Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր, որի ընթացքում մասնակիցները վերապատրաստվում են և տեղաբաշխվում են Հայաստանի մարզային համայնքներից մեկում և իրենց կրթությանը համապատասխան առարկա են դասավանդում դպրոցներում։ Ավելին նրանք հնարավորություն են ստանում իրականացնելու արտադասարանային տարատեսակ խմբակներ, ինչպես նաև պետք է իրականացնեն համայնքային զարգացման նախագիծ ուղղված տվյալ համայնքում առկա խնդիրների լուծմանը։ Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝ ● 2019 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն ● Հայերենի իմացություն Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝ ● Մասնագիտական աճի հնարավորություն ● Մանկավարժի որակավորում ● Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն ● Ֆինանսական աջակցություն ● Նորարար մտքերը եւ նախագծերը իրականացնելու հարթակ ● Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն ● Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում ● Կարիերայի զարգացման հնարավորություն «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը https://arm.teachforarmenia.org/application2019 Լրացուցիչ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ մեր կայքը և հետևյալ մեդիա նյութերը, որտեղ կարող եք լսել մեր գործունեության մասին հիմնադրամի աշխատակիցների և ծրագրի մասնակիցների կողմից ● https://www.youtube.com/watch?v=5yMPkgPUXwg ● https://www.youtube.com/watch?v=7A0jwZtQbYY Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած հավելյալ ինֆորմացիայի համար կարող ես զանգահարել 00374 41 530-154 հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ՝ gor@teachforarmenia.org հասցեին Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|