Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Մասիսի բաժին։ Տուժողի նշած վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզեցին, որ տաքսիստը, ժամը 00.30-ի սահմաններում անծանոթ երիտասարդին տեղափոխել է Այնթապ գյուղ։ Ուղևորի խնդրանքով կանգնել է ճամփեզրի սուպերմարկետներից մեկի մոտ։ Մոր համար դեղ գնելու պատրվակով ուղևորը վարորդից 5000 դրամ էր վերցրել՝պայմանով, որ վարձավճարի հետ կվերադարձնի։ Հասնելով Այնթապ, հրաժարվել էր վերադարձնել գումարն ու վճարել ծառայության համար, վիճաբանել էր տաքսիստի հետ և սպառնացել, որ կվնասի:
Տուժած վարորդը հրավիրվեց ոստիկանություն և հաղորդում տվեց։ Նոյեմբերի 27-ին դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ ծավալուն միջոցառումներ։ Ոստիկաններին բարդ աշխատանք էր սպասում, քանի որ տուժողը չէր մտաբերում ստույգ վայրը, որտեղ իջեցրել էր ուղևորին։ Չնայած այդ ամենին, դեկտեմբերի 17-ին, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկաների գործադրած ջանքերը հաջողությամբ պսակվեցին։ Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարուակվում է։ Նյութը՝ police.am Միացիր՝ մեր ֆեյսբուքյան էջին և տեղեկացված եղիր Մասիս քաղաքին Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|