Նոյեմբերի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի, ԱՄՆ
ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի և SESCO շինարարական ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ Արարատի մարզի Մասիս և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների վերակառուցմանն ու արդիականցմանն առնչվող հարցերը: ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը նշեց, որ այս հանդիպումը ևս մեկ քայլ է փորձի փոխանակման, բարեկամության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ: ՓԾ տնօրենի խոսքով՝ ԱԻ նախարարության ողջ անձնակազմը շատ բարձր է գնահատումնախկինում ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ Ա. Նահապետյանը հույս հայտնեց, որ փոխգործակցությունը կլինի շարունակական: Հանդիպման օրակարգում հիմնականում ընդգրկված էին հրշեջ-փրկարարական ջոկատների նախագծման աշխատանքներին, դրանց ժամանակացույցին, շահառու կողմերի պարտականություններին, լիազորություններին, որակի վերահսկողությանն ու շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Նշենք, որ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում վերակառուցվել է նաևՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատը, որի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին: Նյութի աղբյուր՝ hayastan24.com Միցիր՝ մեր ֆեյսբուքյան էջին և տեղեկացված եղիր Մասիս քաղաքին Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|