Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծությունների վերաբերյալ 2010-2016թթ. վիճակագրական տվյալներն ուսումնասիրելիս կարելի է ենթադրել, որ զույգերի համատեղ կյանքի ընդհատման համար ամենախոցելի շրջաններից մեկը ամուսնության առաջին 4 տարիներն են: Բաժանությունները հատկապես շատ են 20 և ավելի տարվա տևողությամբ ամուսնությունների դեպքում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, ամուսնալուծվողների թիվը ՀՀ-ում աճել է, իսկ ամուսնացողներինը` նվազել: Հաշվի առնելով համապատասխան վիճակագրական տվյալները և ընտանիքի ինստիտուտի զարգացման առջև կանգնած մարտահրավերները՝ անձի հոգևոր-հոգեբանական աճն ընտանեկան միջավայրում ապահովելու նպատակով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի <Վաչե և Թամար Մանուկյան> մատենադարանը և <Դիալոգ> հասարակական կազմակերպությունը՝ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ, նախաձեռնել են «ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ՀՈԳԵՎՈՐ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՃՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ» դասընթացների շարք, որոնք կանցկացվեն Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում և Արցախում: Ծրագրի իրականացման արդյունքում, համեմատաբար կարճ ժամանակահատվածում ծրագրի մասնակիցները կտիրապետեն հոգևոր-հոգեբանական գիտելիքի գործուն զինանոցի: Վերջինս, հնարավորություն կտա ձեր կողմից յուրացված գիտելիքները, մշակված կարողությունները և ձևավորված հմտությունները փոխանցել ինչպես ձեր ընտանիքին, այնպես էլ համայնքի այլ անդամներին: Դասընթացի անցկացման օրերը՝ 11 օգոստոսի 2019թ. Դասընթացի անցկացման վայր՝ Մասիսի երաժշտական դպրոցի դահլիճ Օրակարգ՝ «ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ՀՈԳԵՎՈՐ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՃՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ» Ծրագրի օրակարգ Արարատի մարզ, ք. Մասիս 11 օգոստոսի 2019թ. 14:00-14:15 Ողջույնի խոսք <Ընտանիքը որպես փոքր եկեղեցի> (Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյան): 14:15-15:15 Սեմինար «Մինչամուսնական փոխհարաբերությունների էական առանձնահատկությունները», Արմինե Վահանյան 15:15-16:00 Սեմինար «Անձի հոգևոր-հոգեբանական անվտանգության հիմնահարցեր», Ալմաստ Մուրադյան 16:00-16:30 Հարց ու պատասխան, ծրագրի ամփոփում: Սեմինարին մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ: Գրանցվելու և հարցերի համար կարող եք կապվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ի Մասիսի տարածաշրջանի պատասխանատու Անահիտ Սարգսյանին՝ 077 06 31 35, ինչպես նաև գրանցվել կարելի է հետևյալ հղումով՝ https://forms.gle/gbcXD1TM72PyEw1UA Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|