շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Արարատի մարզի շախմատի պատանեկան առաջնության բացման արարողությունը, որից հետո մեկնարկեց առաջին տուրը։
Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, Մասիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Սևակ Ավոյանը, Մասիսի Զարգացման հիմնադրամի մարզական տնօրեն Արման Պետրոսյանը, շախմատի ֆեդերացիայի Արարատի մարզի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը, Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանը, այլ հյուրեր։ Բացման խոսքով հանդես եկան Մասիսի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Առաքելյանը և Սմբատ Լպուտյանը։ Մասնավորապես Տիգրան Առաքելյանը նշեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել Արարատի մարզի պատանիների առաջնությունը Մասիս քաղաքում, և հույս հայտնեց, որ շախմատային այս իրադարձությունը մեծ խթան կհանդիսանա Մասիսում շախմատի զարգացման համար։ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սամբատ Լպուտյանը շնորհակալություն հայտնեց Մասիսի Զարգացման հիմնադրամին նման խոշոր մարզական միջոցառում կազմակերպելու համար և շեշտեց, որ նման մրցաշարերը կունենան շարունակական բնույթ։ Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ վիճակահանությունը, այնուհետ մեկնարկեց մրցաշարի առաջին տուրը։ Ստորև ներկայացնում ենք շրցաշարի ժամանակացույցը։ Ժամանակացույց 1-ին տուր Փետրվարի 16 ժամը 11-30 2-րդ տուր Փետրվարի 17 ժամը 11-00 3-րդ տուր Փետրվարի 18 ժամը 16-00 4-րդ տուր Փետրվարի 19 ժամը 16-00 5-րդ տուր Փետրվարի 20 ժամը 16-00 6-րդ տուր Փետրվարի 21 ժամը 16-00 7-րդ տուր Փետրվարի 22 ժամը 16-00 8-րդ տուր Փետրվարի 23 ժամը 11-00 9-րդ տուր Փետրվարի 24 ժամը 11-00 Փակման արարողություն Փետրվարի 24-ին անմիջապես տուրից հետո Մրցաշարը կանցկացվի Մասիսի Երիտասարդական կենտրոնում (ք․Մասիս, Հանրապետության 11)։ Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Մասիսի զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|