Միջոցառումը կազմակերպվել էր Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսի երիտասարդական կենտրոնի ու Մասիսի Ընտանեկան Մարզահամալիրի կողմից Հեծանվային Ֆեդերացիայի հետ համատեղ AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառման մեկնարկը տրվեց Հանրապետության հրապարակից առավոտյան 09:00-ին: Հեծանվաարշավին մասնակցում էին շուրջ 100 սիրողական հեծանվորդներ: Նախքան մեկնարկը, մասնակիցները համարներով հայտագրվեցին, որպեսզի հնարավորություն ունենային մասնակցել խաղարկվող հեծանիվի վիճակահանութանը: Հեծանվորդներին ուղեկցում էին ոստիկանական մեքենաներ, շտապօգնության երկու մեքենա: Հեծանվաշքերթի վերջին կանգառը Ֆրանկոֆոնիայի զբոսայգին էր, որտեղ անցկացվեց GT հեծանիվի խաղարկություն:
Հեծանվային ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը շնորհակալագիր հանձնեց Մասիսի զարգացման հիմնադրամին` նախագծի աջակցության և համագործակցության համար, մասնավորապես շնորհակալություն հայտնեց Գագիկ Ադիբեկյանին` Մասիսը զարգացնելու հարցում ջանք չխնայելու համար: Նախագծի մասնակցության և հեծանվային մշակույթի տարածմանն աջակցելու համար շնորհակալիգիր ստացավ նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հիանալի բուլվարի կառուցման աշխատանքներ իրականացրած հիմնադրամին, որն իրականացրել է մի յուրահատուկ ծրագիր, որը հաճախ չես հանդիպի ՀՀ տարբեր քաղաքներում, մանավանդ, երբ խոսքը գնում է մարզերի, ոչ մեծ համայնքների մասին: Ես զարմացած եմ տեսնելով այն ամենը, ինչ այստեղ կա»,- ասաց փոխվարչապետը: Նախագծի մասնակցության և հեծանվային մշակութային տարածմանն աջակցելու համար շնորհակալիգիր ստացավ նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:
«Շատ ուրախ եմ երկրորդ անգամ այս հեծանվաշքերթին մասնակցելու համար: Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Մասիսի զարգացման հիմնադրամին և Հեծանվային ֆեդերացիային այս ամենը կազմակերպելու համար: Շատ ուրախ եմ, որ Tour de Masis 3-ը անցկացվել է Tour de France–ի հետ միասին նույն օրը: Հեծանվասպորտը միասին լինելու արվեստն է և շատ ուրախ եմ, որ Մասիսի զարգացման հիմնադրամն այդքան նվիրված է Մասիսը զարգացնելու հարցում»,- ասաց դեսպանը:
Խաղարկությունից հետո դեսպանը, փոխվարչապետն ու մյուսները միասին տոնեցին Վարդավառը: Աղբյուր՝ aravot.am Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|