Մասիս քաղաքում 20 կառուցների պատերին արդեն իսկ տեղադրվել են QR ցուցանակներ, որոնց օգնությամբ կարելի է մանրամասն տեղեկատվություն ստանալ տվյալ կառույցի վերաբերյալ: Ես խորհին շնորհակալությունս եմ հայտնում Մասիսի քաղաքապետարանից, հանձինս քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանից, որի օգնությամբ ես կարողացա ևս մեկ ինովացիոն գաղափար կյանքի կոչել իմ քաղաքի, մեր քաղաքի համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև Մասիս քաղաքում գործող Giloyan media printing գովազդային գործակալությունից, որոնց աջակցությամբ կատարվեց վերը նշվածը: Նախագիծը իրականացնող << Մասիս ջան >> կայքի հիմնադիր՝ Աշոտ Բաղդասարյանը նշում է <<Նշավծ QR ծածկագրերով ցուցանակները քաղաքը դարձնում են փոքր-ինչ ավելի խելացի, և ևս մեկ քայլով մոտեցնում են իմ երազանքին՝ խելացի քաղաքին: Նպատակ կա նաև ևս 20 ցուցանակներ պատրաստելու:>> QR ծածկագրերը կառուցել ենք դինամիկ ձևով, որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում որոշակի ինֆորմացիաի փոփոխություն, առանց ցուցանակների փոփոխության: <<Մասիս ջան>> կայքը նաև իր աջակցությունն է հայտնում, քաղաքում գործող սեփական կառույցներին և իրենց կողմից ցանկության դեպքում, կայքը կաջակցի նման ցուցանակների պատրաստման հարցում: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|