Մասիսի № 3 դպրոցը իրականացրեց <<Սննդի հավաք>> 22 կարիքավոր և հաշմանդամություն ունեցող ընտանիքներին12/30/2018
Մասիսի № 3 հիմանական դպրոցի աշակերտները և տնօրեն է. Մուրադյանը մեծ պատրաստակամությամբ կազմակերպեցին և իրենց ներդրումն ունեցան բարեգործական նախագծին, որը կոչվում էր Food Drive <<Սննդի հավաք>>:
Նախապես հայտարարված էր մրցույթ: Այն դասարանը, որը ամենաշատ քանակությամբ սնունդ հավաքի, այդ դասարանի համար դպրոցը կկազմակերպի հետաքրքիր ժամանց գումարած պիցցայի հյուրասիրություն: Այսպես հաղթեցին 2 դասարանններ. II Ա `դասղեկ Կարինե Սարգսյան և VIII Բ դասղեկ՝ Տաթև Ղամբարյան: Հիշեցնենք, որ դպրոցի կողմից կազմակերպվող բարեգործական ակցիաները արդեն ավանդույթ են դարձել և հաջողությամբ պսակվել: Հարգելի՛ ծնողներ, այս նախաձեռնությունը կլինի շարունակական, և տարբեր առիթներով մեր օգնությունը կհասցնենք մեր շուրջն ապրող, բայց հաճախ աննկատ մնացող և անտարբերության մատնված ընտանիքներին: Դուք ևս կարող եք նախաձեռնող լինել և հանդես գալ նոր առաջարկություններով: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|