«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Հայրապետյանն ասել է, որ միջազգային մրցաշարին մասնակցել են Արցախի, Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ֆրանսիայի մարզիկները:
«Առաջին ռաունդում խեղդող հնարքով դարձա միջազգային մրցաշարի չեմպիոն՝ հաղթելով Իրանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկին: Հաղթանակս նվիրել եմ Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին»,-մասնավորապես ասել է նա: Մարզիկը նշել է նաև, որ մրցաշարի հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և պատվոգրերով: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|