Դա է պատճառը, որ հաճախ խնդրի լուծումը լինում է ամբողջ ջրագծի փոխարինումը: Առավել եւս, երբ պատճառը նաեւ կիրառված խողովակների ցածր որակն է լինում:
Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ թաղամասը բախվել էր հենց այս խնդրին: Ժամանակին տեղական արտադրողի կողմից տրամադրված կասկածելի որակի պոլիէթիլենային խողովակներով կառուցված ջրագիծը քայքայվել ու շարքից դուրս էր եկել՝ դառնալով մշտական վթարների պատճառ: Սա դեռ հերիք չէ, դրա վրա առկա էին կառույցներ, սեփական տներ, որոնք միշտ դժվարացնում էին վթարները վերացնելը: Եթե այս ամենին ավելացնենք նաև ջրի մշտական կորուստները, ճնշման տատանումները, ապա պարզ է դառնում, որ ջրագծի հետագա շահագործումը ուղղակի անհնար էր: «Արևելք» ՏՏ «Մասիս» տեղամասը որոշեց «վիրահատական միջամտությամբ» վերջ դնել այս ամենին և խնդրին տալ արմատական լուծում, այստեղ կառուցելով նոր պոլիէթիլենային ջրագիծ: Միաժամանակ փոխարինվեցին հին ջրագծից սնվող 4 բաժանորդների անհատական միացումները: Այս մասին հայտնում են Veolia Ջուր ֆեյսբուքյան Պաշտոնական էջից Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|