Ծրագրի շրջանակներում օգնություն է ցուցաբերվելու Արցախից Մասիս քաղաքում հարկադրաբար ապաստան գտած ընտանիքներին, Մասիս քաղաքից Արցախ մեկնած և վիրավորված մարտիկներին ու նրանց ընտանիքներին:
Խրախուսվելու են Մասիս քաղաքից մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար կռված զինծառայողները: Մասիս քաղաքում աշխատանքները առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով Մասիսի Զարգացման հիմնադրամի վարչական շենքում ստեղծվել է «շտաբ-կենտրոն», որտեղից համակարգվում են հումանիտար օգնության ընթացիկ աշխատանքները։ Բոլոր մասիսցիների համար սա համախմբման առիթ է, յուրաքանչյուրն իր ներդրուն ունի «Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագրի իրականացման աշխատանքներում: Մասիսի Երիտասարդական կենտրոնը դարձել է կազմակերպչական հարցերի աջակցման կետ: Կենտրոնի կամավորները մոբիլիզացնում և աջակցում են իրականացվող աշխատանքների կատարմանը՝ իրականացնելով մշտական հերթապահություն: Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագրի իրականացման համար Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամը տրամադրել է 50.000.000 ՀՀ դրամ: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|