Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09: 50-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Mercedes մակնիշի 34 TD 004 համարանիշի և Opel Zafira մակնիշի 90 AO 055 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները, քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել նաև Մասիսի հիվանդանոցի բժիշկները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Դավիթ Արշակյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահա Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով երթևեկել է հանդիպակաց և փորձել շրջադարձ կատարել, որից հետո վթարային իրավիճակ է ստեղծել Opel–ի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Նյութի աղբյուր՝ shamshyan.com Միցիր՝ մեր ֆեյսբուքյան էջին և տեղեկացված եղիր Մասիս քաղաքին Կիսվիր՝ նյութով ընկերներիտ հետ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|