Ավտովթար Մասիսում: 37–ամյա վարորդը Mercedes-ով տապալել է գազախողովակի սյուներն ու հայտնվել մայթին1/25/2019
սալիկին, այնուհետև հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և տապալել քաղաքը սնուցող գազախողովակի հենասյունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել բնակիչները, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ասելով, որ վթարի հետևանքով ինքը չի տուժել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ Մասիսի տարածքային տեղամասի ծառայողները՝ վթարային բաժնի պետ Վալերիկ Հակոբջանյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Հարություն Թորոսյանը և Գեղամ Մովսիսյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով, բարեբախտաբար, գազի արտահոսք չի եղել, իսկ ժամանած Գազպրոմի աշխատակիցները օպերատիվորեն վերացնում են վթարը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/01/25/1115874/ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|