Տե՛ր հայր, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 37-րդ տարեդարձի առթիվ: Մեծ է Ձեր ավանդը եկեղեցու և մեր քաղաքի բնակչության կապի ամրապնդման գործում: Հեղինակելով բազմաթիվ նախաձեռնություններ՝ մշտապես եղել եք և կաք քրիստոնյայի և առաջնորդի նախանձելի կերպար:
Հայ զինվորին, մշտապես սատարելու Ձեր պատրաստակամությունը նվիրյալի կենդանի օրինակ է մեզ համար: Շնորհավորում և մաղթում եմ քաջառողջ և արևշատ օրեր:
Հարգանքներով <<Մասիս տեղեկատու>> կայքի հիմնադիր՝ Աշոտ Բաղդասարյան Տեր Արարատ քահանա Օրդոյան (հոգևոր հովիվ) Տեր Արարատ (ավազանի անունը՝ Արկադի) քահանա Օրդոյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 20-ին Մասիս քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Մասիս քաղաքի թիվ 5 դպրոցում, որն ավարտելուց հետո 1998թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: Ուսումն ավարտելուց հետո ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴ կենտրոնում: 2004թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ: 2005թ. աշխատանքի է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կադրերի, այնուհետև՝ տնտեսական բաժիններում: 2006թ. օգոստոսին տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ: 2006թ. դեկտեմբերի 3-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության անցել Արարատի մարզի Արևշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 2015թ. հոկտեմբերի 4-ից ծառայում է Մասիսի Ս. Թադեոս եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: Ամուսնացած է, ունի 2 զավակ: Միցիր՝ մեր ֆեյսբուքյան էջին և տեղեկացված եղիր Մասիս քաղաքին Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|