Ընկերության սնանկանալուց ու փակվելուց հետո բնակիչները շարունակում են ապրել փայտե տնակում, որը այժմ պատկանում է Կարեն Ասրյանին:
Նախկինում տարածքում եղել են մի քանի տնակներ, որոնցից միայն մեկն է մնացել: 2005-ին Քաղաքաշինության նախարարությունը բնակիչներին տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր: Բնակիչ Ռաջ Սարգսյանի խոսքով՝ մի քանի ընտանիք կարողացել է բնակարաններ ձեռք բերել ու հեռացել է տարածքից: Մնացածներն այդ գնով չեն կարողացել բնակարան գտնել: «Դատարկ հողատարածքն էր 5000 դոլար, դրա համար էլ մենք վկայագիրը հետ տվեցինք»,- ասում է Ռաջ Սարգսյանը:
Հիմա երկհարկանի փայտե շինության մեջ բնակվում է հինգ ընտանիք: Նրանցից երեքը ընգրկված է Միգրացիոն ծառայության բնակապահովության առաջնահերթ ծրագրում:
Բնակիչներն ասում են, որ տարիներ շարունակ բազմաթիվ նամակներ են գրել տարբեր գերատեսչություններ: «Միայն այս տարվա ընթացքում 4-5 նամակ ենք գրել՝ հասցեագրված Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը»,- ասում է բնակիչ Լյուդմիլա Առաքելովան: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պատասխանել է բնակիչ Իրինա Սարգսյանի նամակին, որտեղ նշված է, որ դիմումը քննարկվել է Արարատի մարզպետարանի և Միգրացիոն ծառայության հետ: Վերջինս 2005 թվականից ամեն տարվա բյուջետային հայտում Կառավարությանը ներկայացնում է համապատասխան գումարի պահանջ, սակայն ծրագիրը չի ֆինանսավորվում:
Անյա Սարկիսովա, Գայանե Հովսեփյան, hetq.am
Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|