ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր նախընտրական հանդիպումների գրաֆիկով ցույց է տալու, թե տվյալ ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային որ թեկնածուին է ինքը իրականում աջակցում, և ում է ուզում տեսնել խորհրդարանում:
Նոյեմբերին 30-ին Ծառուկյանն այցելելու է Արարատի մարզ, և նրա հանրահավաքը կազմակերպվելու է մեր Մասիս քաղաքում, չնայած մարզկենտրոնը Արտաշատն է: Իր այս քայլով Ծառուկյանը ուզում է ցույց տալ, որ ԲՀԿ-ի կողմից թիվ 5 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուներից ինքը աջակցում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանին, ով Մասիս քաղաքից է: Նյութը՝ shabat.am ![]()
Տիգրան Ստեփանյան
Ծնվել է 1961թ. սեպտեմբերի 1-ին, Արարատի մարզի Ազատաշեն գյուղում: 2011թ. ավարտել է ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը: 1989-1993թթ. աշխատել է Մասիսի նավթի բազայում՝ որպես ավագ օպերատոր: 1993-1997թթ. ղեկավարել է նավթամթերքների ներկրմամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերությունը: 2000-2007թթ. եղել է «Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն: 2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:.
Հիշեցում՝: Մենք որևէ պադգամավորի թեքնածուի չենք աջակցում, մեր նպատակը տեղեկություն տմադրելն է Մասիսի բնակիչներին, Մասիս քաղաքի վերաբերյալ:
Միցիր՝ մեր ֆեյսբուքյան էջին և տեղեկացված եղիր Մասիս քաղաքին Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|