Հայոց ազգային բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումը շարունակվեց Մասիսի ընտանեկան մարզահամալիրի <<Brasserie>> սրճարանում,որին ներկա էին <<Athlete>> մարզադպրոցի հիմնադիր Արման Պետրոսյանը, համահիմնադիր Տիգրան Առաքելյանը, երկրապահ կամավորականների միության Մասիսի կառույցի ղեկավար Սայեն Հայրապետյանը, միության անդամներ և այլք։ Մասիսի Զարգացման հիմնադրամի անունից շնորհավորական խոսքով հանդես եկավ Տիգրան Առաքելյանը՝կարևորելով հայկական բանակի դերն ու նշանակությունը հայոց պետականության կազմավորման գործընթացում։
Երկրապահ կամավորականների միության անունից ներկաներին շնորհավորական խոսք հղեց միության Մասիսի կառույցի փոխնախագահ Սեյրան Զաքարյանը։ Համերգային ծրագրի ավարտից հետո <<Brasserie>> սրճարանը հյուրասիրություն էր կազմակերպել միջոցառման մասնակիցների համար։ <<Athlete>> մարզադպրոցը ևս մեկ անգամ շնորհավորում է Հայոց ազգային բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ։ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|