Ժամը 13:30-ի սահմաններում, Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ, 41-ամյա Արսեն Սաղաթելյանը՝ Մասիս քաղաքի Հանրապետության և 3-րդ փողոցների խաչմերուկում իր վարած Peugeot մակնիշի 35 VQ 186 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Մասիս քաղաքի բնակիչ, 27-ամյա Արաքսյա Սահակյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր-լիազոր Արտակ Եղիազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նյութը՝ http://m.shamshyan.com/ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|