Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գլուտեալ շրջանի, գոտկային շրջանի կրծքավանդակի ձախից թիկնային մակերեսների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Ա. Խաչատրյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ռաֆիկ Պ.-ն է: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մասիսի ոստիկանները պարզել են նաև, որ Ռաֆիկ Պ.-ն դանակահարվել է Նոր Խարբերդ գյուղում: Արդեն հաշված օրերի ընթացքում Մասիսի ոստիկանները նշված հանցագորոծությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ, 22-ամյա Հայկ Մ.-ին, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ փետրվարի 6-ին Նոր Խարբերդ գյուղի 31-րդ փողոցում ավտոմեքենաների չզիջելու հարցի շուրջ վիճաբանութուն է տեղի ունեցել իր և Ռաֆիկ Պ.-ի միջև, որի ժամանակ էլ իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆիկ Պ.-ին: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նաև արնանման հետքեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|