Հունվարի 6-ին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, ու տրվեց փրկարար ավետիսը. Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. մեզ և ձեզ մեծ ավետիս։ Տոնի առթիվ նախապես ընտրվում է Սուրբ Ծննդյան կնքահայրը, այս տարի այն Դավիթ Համբարձումյանն է:
Սուրբ Եկեղեցու աստվածատես հայրերի հաստատած կանոնների համաձայն` ջրօրհնեքի ժամանակ ընտրվում է կնքահայր, ով խորհրդանշորեն ներկայանում է որպես Ս. Հովհաննես Մկրտիչ, ով մկրտեց Հիսուս Քրիստոսին: Տոնի ժամանակ Խաչն իջեցվում է ջուրը, ինչը խորհուրդն է Տիրոջ մկրտության։ Ապա ջուրն օրհնվում է Ս. Խաչով և Մյուռոնով, այնուհետև տարվա խաչքավորը, խաչը ջրից հանելով, տանում է տուն: Ս. Ծննդյան ութօրեքի վերջին օրը, հունվարի 13-ին, քահանան այցելում է խաչքավորի տուն, օրհնում է տունը և խաչը վերադարձնում եկեղեցի: Յուրաքանչյուր կոչում ունի որոշակի պատասխանատվություն. խաչքավորները պարտավորվում են մի ամբողջ տարի լինել հոգևոր հովվի կողքին և կյանքի կոչել նրա կողմից նախաձեռնած յուրաքանչյուր եկեղեցաշեն ծրագիր: Եթե տարվա խաչքավորը իսկապես հաստատուն մնա իր կարգի մեջ, մի ողջ տարի Աստված կլինի նրա հովանավորը, և հաջողությունները մշտապես կփայլեն նրա բոլոր բարի նախաձեռնություններում։ Խաչի քավորին ընտրում են` հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենքի և մարդկանց նկատմամբ: Հարգանքներով՝ Աշոտ Բաղդասարյան Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|