Սեպտեմբերի 6-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանն ու ֆրանսիացի մասնագետ Ֆիլիպ Նոկեն Մասիսի զարգացման հիմնադրամի աշխատակիցների հետ միասին հանդիպեցին Մասիսի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի, փոխտնօրենի և ֆրանսերենի ուսուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկաները ծանոթացան մասնագետի հետ, ում երկար տարիների փորձը կնպաստի Մասիսում ֆրանսերենի տարածմանն ու լեզվի իմացության որակի բարելավմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դասընթացների անցկացման համար նախատեսված նոր մեթոդներն ու դրանք կիրառելու արդյունավետությունը, նոր մասնագետի հետ գնահատեցին աշակերտների ֆրանսերենի իմացության մակարդակն ու ուսման ընթացքում առաջացած հնարավոր խնդիրները: Նշենք, որ մասնագետի ընտրության հարցում մեծ ներդրում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, որը բազմաթիվ ուսուցիչների միջից ընտրել է ամենափորձառու մասնագետին: Հանդիպումից հետո Ալեքս Բորտոլանն ու Ֆիլիպ Նոկեն այցելեցին Մասիսի երիտասարդական հիմնադրամ/Masis Youth Center, որտեղ պարոն Նոկեն ծանոթացավ կենտրոնի գործունեությանն ու հնարավորություններին, այնուհետև հյուրերն այցելեցին նաև Ֆրանկոֆոնիայի բուլվար և ընտանեկան մարզահամալիր։
Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Ֆիլիպ Նոկեն կդասավանդի ֆրանսերեն ինչպես Մասիսի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնպես էլ Մասիսի երիտասարդական կենտրոնում: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|