<<Մասիս տեղեկատու>> կայքը տեղեկացնում է, որ Արարատի մարզպետարանի հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ՝ Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի և Մասիս քաղաքներում 1512 միայնակ և անժառանգ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և առավել խոցելի ընտանիքներին տրամադրվել է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ:
Փաթեթները, որոնք կազմված են` հիմնվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված մեկ մարդու համար նվազագույն զամբյուղի հաշվարկի վրա, ՀԿԽԸ կամավորները հասցնում են շահառուների տներ։ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|