մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):
Մրցույթի SMS քվեարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 12-ից (ժամը` 10:00-ից) կտևի մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը` 18:00-ն), իսկ հավատարմագրված լրագրողների և մարզիչների քվեարկությունն անցկացվելու է դեկտեմբերի 25-ին` մինչև ժամը 18:00-ն: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի անհատական համարի նշումով` 10-41 կարճ համարին SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն: Լրագրողները և մարզիչները իրականացնելու են մրցույթի մասնակիցներից առավելագույնը տասը մարզիկների անհատական համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի քվեարկություն (բաց քվեարկություն` արդյունքների հրապարակմամբ): Քվեարկությանը մասնակցում է նաև Մասիսցի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: <<Մասիս տեղեկատու>> կայքը խնդրում է բոլորին քվեարկել 1041 համարին 13 թիվը, որպեսզի մեր Մասիսցի մարզիկին տեսնենք 10 լավագույնների շարքում: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|