2 զոհ, 2 վիրավոր. վթար Մասիս-Այնթապ ճանապարհին

2024-06-10 08:40:53 585 դիտում

Հունիսի 8-ին, ժամը 11.30-ին, Մասիս-Այնթապ ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները՝ 63-ամյա Սեդա Մ.-ն և 71-ամյա Թամարա Թ.ն, տեղում մահացել են, իսկ 70-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Նախաձեռնվել է քրեական վարույթ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: