«Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուներն այսօր հանդիպեցին արևաբույրցիների հետ

2021-11-21 05:20:12 864 դիտում

Արևաբույրը մեկն է այն 27 բնակավայրերից, որոնց միավորման արդյունքում ձևավորվում է Մասիս խոշորացված համայնքը։ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուներն այսօր հանդիպեցին արևաբույրցիների հետ, լսեցին նրանց մտահոգող հարցերը, ի թիվս որոնց կարևորվեց դպրոցի շենքի հարցը։ Բնակիչները թեկնածուներին ուղեկցեցին նաև այն վայրը, որտեղ պիտի կառուցվեր նոր դպրոց, սակայն... Դաշինքի ավագանու թեկնածուներն անդրադարձան նախընտրական ծրագրին, որում ներառված են ամենատարբեր ոլորտներ՝ սոցիալականից մինչ մշակույթ։ Հանդիպման մասնակից արևաբույրցիները ցավով փաստեցին, որ մարդիկ կորցրել են իրենց հավատը, քանի որ թեկնածուները եկել են, խոստումներ տվել ու մոռացել... Դաշինքի թեկնածուները խոստացան, որ փորձելու են վերականգնել նաև այդ հավատը...

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված