Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահի և պատգամավորների պատվիրակությունը այցելեն են Մասիսի ֆրանկոֆոնիայի զբոսայգի

2024-05-27 15:14:51 593 դիտում

Ինչպես հայտնի է, աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին նաև ԱՖՖԱ հիմնադրամի կողմից կառուցված Մասիս համայնքի Ֆրանկոֆոնիայի զբոսայգի: Հյուրերին դիմավորեցին ԱՖՖԱ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Ադիբեկյանը, Արարատի փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանը և Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը: Լիլիթ Ադիբեկյանի, Վլադիմիր Խաչատրյանի և Դավիթ Համբարձումյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամները շրջեցին զբոսայգում, մանրամասն ներկայացվեց զբոսայգու ստեղծման նպատակը և կարևորությունը, ինչպես նաև այս տարիների ընթացքում զբոսայգում կազմակերպված ֆրանկոֆոնիայի և ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկատվություն: Ներկայացվեց նաև հիմնադրամի կողմից կատարված ծրագրերը` Մասիսի առաջին դպրոցում ներդրված ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը, ուսուցիչների վերապատրաստումները, Ֆրանսիայից հրավիրված ուսուցչի դասավանդումը Մասիսի առաջին դպրոցում, Տուր դե Մասիս հեծանվային մրցարշավը, ֆրանկոֆոնիայի գավաթի ֆուտբոլի մրցաշարը և այլն: Նախագահ Կլոդ Վիզլերը հետաքրքրվեց նաև Մասիս համայնքում բնակեցված արցախցի մեր հայրենակիցներով, արդյոք այցելում են Ֆրանկոֆոնիայի զբոսայգի, թե ոչ: Հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված