Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկայացրել ոստիկաններին

2024-04-19 12:10:43 623 դիտում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 18-ի ժամը 17.20-ի սահմաններում Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկի մոտ ուժեղացված ծառայության ընթացքում ստուգել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Երևանի բնակիչ 35-ամյա վարորդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված