Հետախուզվում էր անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքով

2024-04-17 08:55:43 315 դիտում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա Արսեն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:Նա ներկայացվել է նախաքննական մարմին:Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: