«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մահացել են

2024-02-19 09:20:58 722 դիտում

Փետրվարի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մասիս-Այնթապ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Շկոդա» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107» վարորդը՝ 47-ամյա Վահագն Զաքարյանը, և ուղևորը՝ 37-ամյա Տիգրան Մանուկյանը, մահացել են, իսկ «Շկոդայի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: