Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

2023-12-04 08:55:55 269 դիտում

Դեկտեմբերի 2-ին, ՃՏՀ քննչական բաժնից գրություն է ստացվել, որ դեկտեմբերի 1-ին, Երևանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 26-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ***Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 24-ամյա աղջիկը բուժօգնության է դիմել և հայտնել, որ վնասվածքները ստացել է ժամը 17.40-ին Երևանի Ազատության պողոտայում վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն:***Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:*** Դեկտեմբերի 2-ին, ժամը 14.00-ին, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21144»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:***Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհի 81-րդ կմ-ին «Վոլվո» բեռնատարը դուրս եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:***Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ուջան գյուղի հատվածում, իրար են բախվել «Հունդաի», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 38-ամյա ուղևորը և «Հունդաիի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն:*** Դեկտեմբերի 3-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 81-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել դաշտում: 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:***Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, Քարակերտ-Դալարիկ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:*** Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.05-ի սահմաններում, Սևան քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:*** Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, Ստեփանավան-Պրիվոլնոյե ճանապարհի 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: 75-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:***Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված