Վթարային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 1-ին

2023-12-01 07:38:52 490 դիտում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 12:00-17:00-ն կդադարեցվի Դարակերտ գյուղի, Նորաբաց գյուղի Երիտասարդական փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 01.12.2023թ