Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

2023-11-20 08:07:13 227 դիտում

Նոյեմբերի 18-ին, ժամը 13.45-ին, Ագարակ-Աղձք ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» վարորդը և 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:*** Նոյեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, Մասիս-Նորաբաց ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու կողաշրջվել. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:*** Նոյեմբերի 18-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:*** Նոյեմբերի 18-ին, ժամը 13.00-ին, Վանաձորի Շիրակի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:*** Նոյեմբերի 14-ին, ժամը 19.55-ին, Լոռու մարզի Բազում գյուղի վերջնամասում իրար են բախվել «ԳԱԶել» և «Դացիա Լոգան» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:*** Նոյեմբերի 18-ին, ժամը 22.20-ին, Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի նստարանին և ծառին. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:*** Նոյեմբերի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։Կատարվում է քննություն:*** Նոյեմբերի 19-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին՝ Սայաթ-Նովա գյուղի հատվածում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և ընկել ջրատարը: 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:*** Նոյեմբերի 19-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:*** Նոյեմբերի 19-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե-190» և «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց Ց-180»-ի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:*** Նոյեմբերի 19-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 159-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Բոռա» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21074»-ի 62-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։Կատարվում է քննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: