Այրել էր մեքենան ու հեռացել դեպքի վայրից. Մասիսի ոստիկանների բացահայտումը

2023-11-14 08:54:02 676 դիտում

Նոյեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիսի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ մեքենա է այրվում: Դեպքի վայր են մեկնել բաժնի քրեական հետախույզներն ու փրկարարներ: Պարզվել է, որ այրվում է մասիսցի 36-ամյա տղամարդու «Հոնդա Ակորդը»:Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը թարմ հետքերով բացահայտվեց: Պարզվեց, որ նոյեմբերի 12-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մասիսի 32-ամյա մի բնակիչ, նախկինում ունեցած հարցերի համար վրեժխնդիր լինելու նպատակով, բենզինով փորձել էր այրել 36-ամյա համաքաղաքացու մեքենան:Նոյեմբերի 13-ին բաժնի քրեական հետախույզները մեկնել են 32-ամյա տղամարդու բնակարան: Ոստիկաններին տեսնելով՝ նա ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել, ապա մտել է լոգարան և ածելիով վնասել դաստակները: Ոստիկանները տեղում առաջին օգնություն են ցույց տվել, այնուհետև ձերբակալել են նրան ու տեղափոխել բաժին: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: